Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ինտեր ՌԱՕ»-ն ՀՀ կառավարության հետ կընտրի աուդիտ անցկացնող ընկերություն

«Ինտեր ՌԱՕ»-ն ՀՀ կառավարության հետ կընտրի աուդիտ անցկացնող ընկերություն
06.07.2015 | 23:56

«Ինտեր ՌԱՕ»-ն ՀՀ կառավարության հետ տենդերով կընտրի ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերությունը՝ լրագրողներին հայտարարել է ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը։ «Այժմ տենդեր կհայտարարվի և միջազգայնորեն ճանաչված մեծ քառյակից կընտրվեն ընկերությունները։ Որոշումը կկայացնենք մենք Հայաստանի իշխանությունների հետ։ Նրանք անկախ աուդիտ կանցկացնեն, մենք դա միայն ողջունում ենք»,- ասել է նա։ Կովալչուկի խոսքով՝ աուդիտը կարող է տևել 3 ամիս։ Հետագայում ընկերությունը չի բացառում ակտիվի վաճառքը։ «Մենք պատրաստ ենք վաճառել ցանկացած ակտիվ, եթե լավ գին առաջարկեն։ Ինչպես պատրաստ ենք գնել ցանկացած ակտիվ, եթե գինը մեզ ձեռնտու լինի։ Այստեղ ցանկացած տարբերակ հնարավոր է»,- պարզաբանել է նա։
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նույնպես հույս ունի, որ ՀՀ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի սակագների հարցում աուդիտի ավարտին ճիշտ որոշում կկայացնի։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա նշել է, որ աուդիտը նորմալ երևույթ է, քանի որ ամեն դեպքում սակագինը կարգավորվում է պետության մակարդակով։

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ